2011-15-ին Ռուսաստանի զենքի արտահանումների 5 տոկոսը բաժին է ընկել Ադրբեջանին՝ վկայում են Ստոկհոլմում գործող Խաղաղության խնդիրների ուսումնասիրության ինստիտուտի զեկույցի տվյալները:
Սիրիայում համատեղ ուժերով ցամաքային գործողություն իրականացնելու հարցը Թուրքիայի և Սաուդյան Արաբիայի օրակարգում չէ՝ Անկարայում մամուլի ասուլիսում հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պաշտոնական այցով մեկնել է Իրան, նախատեսվում են հանդիպումներ Իրանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ և համագործակցության 11 համաձայնագրի ստորագրում։
Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 24-ին կմեկնի Նյու Յորք՝ մասնակցելու ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի 50-ամյակին նվիրված նախարարական հանդիպմանը:
Առաջին միտքը: Չենք խոսի մայաների անեծքի մասին: Թերթերը, որ ավելի հաճախ են մեջբերում Կասանդրայի գուշակությունները, ամեն օր կանխատեսում են ավելի ու ավելի մռայլ ապագա՝ օվկիանոսները դուրս են գալիս ափերից, տարվա եղանակներն անհետանում են, վաղը դեֆոլտ է:
Ռազմական փորձագետ, գրող ՍՈՒՐԵՆ ՍԱՐՈՒՄՅԱՆԻ «Աբու Բաքր ալ-Բաղդադին` Շամի խալիֆը» վեպը շարունակություն է ունենալու: Այս մասին «Իրատեսին» տեղեկացրեց Սուրեն Սարումյանը: Արցախցի գրողի՝ 2015-ի դեկտեմբերին լույս տեսած գիրքը մեծ արձագանք է գտել գրական շրջանակներում, գրավել ընթերցողի ուշադրությունը:
Համաշխարհային հինգ ուժային կենտրոններից՝ ԱՄՆ, Չինաստան, ՌԴ, ԵՄ, Ճապոնիա, առաջին երեքը փորձում են փոխհամաձայնությամբ առաջնորդություն ստանձնել և վերածվել բևեռների։ Գուցե և ստացվի, մոտ ապագայում կերևա, ամեն ինչ կախված է ուկրաինական և Իրանի դեմ պատերազմի արդյունքներից։
Այժմ անհրաժեշտ է առավել սթափ և խորքային դիտարկել այս երեք հավանական բևեռների թույլ և ուժեղ կողմերը...